Վաշինգտոնում կանայք բողոքի ցույց են անցկացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i127014-Վաշինգտոնում_կանայք_բողոքի_ցույց_են_անցկացրել_նախագահ_Դոնալդ_Թրամփի_դեմ
Շաբաթ օրը, Վաշինգտոնում, մի խումբ կանայք բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2020 05:39 Asia/Tehran

Շաբաթ օրը, Վաշինգտոնում, մի խումբ կանայք բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի:

Ըստ Washington Post- ի ՝   բողոքի ակցիայի պատճառն  ամերիկյան ոստիկանության բռնություններն են և երկրում առկա  ինստիտուցիոնալ ռասիզմը:

«Ամերիկացի կանանց շարժումը» մեկնարկել  է 2016 թվականից, երբ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, և ամեն տարի հունվար  ամսին բողոքի ցույցեր է անցկացնում:

Սակայն ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բիեդեր Գինսբուրգի մահից   և Թրամփի կողմից  Էմի Բուրթին վերջինիս  իրավահաջորդ նշանակելու որոշումից հետո, շարժումը կկրկին բողոքի ցույց կազմակերպեց: Սա շարժման թվով երկրորդ բողոքի ցույցն է  2020 թվականի ընթացքում:

Հարկ է նշել, որ անցած շաբաթ, ոստիկանի կողմից մի սևամորթ  պատանու սպանությունից հետո անցկացված բողոքի ցույցի ընթացքում, ձերբակալվել էր  28  ցուցարար: