Բոստոնում բախումներ են տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների միջև
Մասաչուսեթս նահանգի պաշտոնյաներն ասում են, որ նահանգում բախումներ են տեղի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների միջև:
Ցույցի ժամանակ Թրամփի դեմ բողոքողները հրկիզել են նախագահին աջակցող խորհրդանիշները ,այդ թվում նրա նախընտրական քարոզարշավի գլխարկները, որոնց վրա գրված է «Վերադարձնենք Ամերիկայի վեհությունը» կարգախոսը:
Նրանք կրում էին պլակարդներ, որոնց վրա գրված էր. «Թրամփը պետք է հեռանա»:
Իսկ Թրամփի կողմնակից ցուցարարները կրում էին պլակարդներ, որոնց վրա գրված էին հակաչինական կարգախոսներ և նկարված էին Թրամփի քարոզչական դրոշները:
Այդ ցույցերը տեղի են ունենում այն պայմաններում, երբ մոտ երկու շաբաթ հետո, նոյեմբերի 3-ին տեղի կունենան ԱՄՆ նախագահական ընտրությունները:
Հակառակորդների ցույցերի վրա հարձակվելու ընթացքում Թրամփը մշտապես պաշտպանել է իր կողմնակիցների բռնարարքները: