Սուդանի ժողովուրդը հրկիզեց Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i127326-Սուդանի_ժողովուրդը_հրկիզեց_Սիոնիստական_ռեժիմի_դրոշը
Սիոնիստական ​​ռեժիմի հետ Սուդանի կառավարության հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից վայրկյաններ անց, մի խումբ սուդանցիներ հրկիզելեն Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2020 14:07 Asia/Tehran

Սիոնիստական ​​ռեժիմի հետ Սուդանի կառավարության հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից վայրկյաններ անց, մի խումբ սուդանցիներ հրկիզելեն Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը:

Ըստ Երիտասարդ լրագրողների ակումբի՝ Սիոնիստական ​​ռեժիմի հետ Սուդանի կառավարության հարաբերությունների կարգավորման մասին և պաղեստինի  ժողովրդի նկատմամբ դավաճանության մասին հայտարարությունից րոպեներ անց, որոշ հավատացյալ և բարեպաշտ սուդանցիներ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ և հրկիզեցին սիոնիստական ​​դրոշը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը հայտարարել է Սուդանի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

Միացյալ Նահանգները, Սիոնիստական ​​ռեժիմը և Սուդանի անցումային կառավարությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ կապակցությամբ:

Ավելի վաղ, արաբական երկրների և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումը հեշտացնելու Թրամփի ջանքերից հետո, ԱՄԷ-ն և Բահրեյնն Իսրայելի հետ համաձայնության եկան դիվանագիտական ​​հարաբերությունների լիակատար կարգավորման շուրջ: