Գրոսսին ընդգծել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետաքննությունների մասշտաբները ներկայացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i127389-Գրոսսին_ընդգծել_է_Իրանում_ՄԱԳԱՏԷ_ի_տեսուչների_հետաքննությունների_մասշտաբները_ներկայացնելու_անհրաժեշտությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ Իրանի համագործակցությանը, ընդգծել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետաքննությունների մասշտաբները ներկայացնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2020 06:34 Asia/Tehran
  • Գրոսսին ընդգծել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետաքննությունների մասշտաբները ներկայացնելու անհրաժեշտությունը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ Իրանի համագործակցությանը, ընդգծել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետաքննությունների մասշտաբները ներկայացնելու անհրաժեշտությունը:

Ռաֆայել Գրոսին գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի համագործակցությանն ասել է, որ բացի ատոմային էներգիայի հետ կապված հարցերից, ՄԱԳԱՏԷ-ն  իրականացնում է նաև Թեհրանի միջուկային ծրագրի մոնիտորինգը:

Գրոսին հավելել է, որ վերջերս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այցելել են Իրանի երկու միջուկային կառույցներ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Կառավարիչների խորհրդի անդամներին սեպտեմբերի 3-ին ներկայացրած իր վերջին զեկույցում հաստատել էր, որ Իրանի հարստացված ուրանի պաշարներն ավելացել են:

Այս տարվա օգոստոսի վերջին Գրոսիի Թեհրան կատարած երկօրյա այցի ավարտին: Իրանը և  ՄԱԳԱՏԷ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որումա սված էր. «Իրանը կամավոր կերպով թույլ է տվել Գործակալության տեսուչներին մուտք գործել երկու միջուկային համալիրներ և աջակցել նրանց աշխատանքներին ՝ գոյություն ունեցող հարցերի պատասխանները ստանալու ուղղությամբ»: