Գրոսսին ընդգծել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետաքննությունների մասշտաբները ներկայացնելու անհրաժեշտությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ Իրանի համագործակցությանը, ընդգծել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետաքննությունների մասշտաբները ներկայացնելու անհրաժեշտությունը:
Ռաֆայել Գրոսին գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի համագործակցությանն ասել է, որ բացի ատոմային էներգիայի հետ կապված հարցերից, ՄԱԳԱՏԷ-ն իրականացնում է նաև Թեհրանի միջուկային ծրագրի մոնիտորինգը:
Գրոսին հավելել է, որ վերջերս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այցելել են Իրանի երկու միջուկային կառույցներ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Կառավարիչների խորհրդի անդամներին սեպտեմբերի 3-ին ներկայացրած իր վերջին զեկույցում հաստատել էր, որ Իրանի հարստացված ուրանի պաշարներն ավելացել են:
Այս տարվա օգոստոսի վերջին Գրոսիի Թեհրան կատարած երկօրյա այցի ավարտին: Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որումա սված էր. «Իրանը կամավոր կերպով թույլ է տվել Գործակալության տեսուչներին մուտք գործել երկու միջուկային համալիրներ և աջակցել նրանց աշխատանքներին ՝ գոյություն ունեցող հարցերի պատասխանները ստանալու ուղղությամբ»: