Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի ու Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անարդյունավետ են եղել:
Պատասխանելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի այն հայտարարությանը, թե Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար շատ հնարավորություններ չկան, Միխայիլ Ուլյանովն ասել է. «Վաշինգտոնը պետք է դիմի դիվանագիտությանը»:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ՛բրայանը, պատասխանելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Իրանի ու Ռուսաստանի միջամտության մասին հարցին, ասել է. «Վաշինգտոնը մինչ այժմ ծանր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ու Ռուսաստանի դեմ, և հիմա նոր պատժամիջոցների համար ավելի քիչ տարբերակներ գոյություն ունեն»:
Անկախ երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը քննադատվել է եվրոպական կառավարությունների կողմից:
ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները: