Ֆիլադելֆիայում աֆրոամերիկացի երիտասարդի ուղղությամբ ոստիկանի կրակելուց հետո անկարգություններ են առաջացել
https://parstoday.ir/hy/news/world-i127472-Ֆիլադելֆիայում_աֆրոամերիկացի_երիտասարդի_ուղղությամբ_ոստիկանի_կրակելուց_հետո_անկարգություններ_են_առաջացել
Ֆիլադելֆիա քաղաքում սևամորթ երիտասարդի վրա կրակելուց հետո, մարդիկ սկսել են կողոպտել խանութները և ոստիկանության պարեկային մեքենաները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 14:29 Asia/Tehran

Ֆիլադելֆիա քաղաքում սևամորթ երիտասարդի վրա կրակելուց հետո, մարդիկ սկսել են կողոպտել խանութները և ոստիկանության պարեկային մեքենաները:

Ոստիկանի կրակոցի հետևանքով սևմամորթ երիտասարդի սպանությունից հետո, մարդիկ ներխուժել են  խանութներ և հարձակվել Փենսիլվանիա նահանգի ոստիկանության պարեկային մեքենաների վրա:

Ֆիլադելֆիայի ոստիկանությունը հայտարարել է, որ սևամորթն իր մոտ դանակ է ունեցել: 

Բողոքարարներն այդ թվում սևամորթ քաղաքացիական ակտիվիստները ոստիկանի կողմից 27-ամա աֆրոամերիկացի Վալթեր Վալաս Ջոնյուրի սպանությունից հետո, երկուշաբթի երեկոյան դուրս են եկել փողոցներ: 

Խաղաղ ցույցերն արագ վերածվել են բռնությունների: Մի խումբ քաղաքացիներ նկարանահնում էին բախումները:

Բողոքարարները  քարեր, մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ են  նետել ոստիկանության և պարեկային մեքենաների վրա: