Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության Պաշտպանության նախարարը վիրավորվել է
Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը հաստատել է Պաշտպանության նախարարի վիրավորվելու մասին լուրը:
Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը համացանցում գրառումէ արել, որումա սված է. «Սորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով»:
Մինչ այժմ, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են հրադադարի հաստատման երեք համաձայնագիր, որոնք սակայն չեն պահպանվել:
հակամարտության հենց սկզբից, մեծ թվով երկրներ, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև: