Ռուսաստանը և Ֆրանսիան կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույցում կոչ են արել Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանին անհապաղ դադարեցնել հրադադարի ռեժիմը և նվազեցնել լարվածությունը:
Լավրովն ու Լը Դրիանը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շարունակվող հակամարտության կապակցությամբ, ընդգծելով տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու համար ներգրավված կողմերի քաղաքական կամքի կարևորությունը:
Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև: