Աիդային փրկել են Թուրքիայի երկրաշարժի փլատակներից
Նոյեմբեր 04, 2020 14:48 Asia/Tehran
Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից 91 ժամ անց Աիդա անունով չորս տարեկան երեխան հրաշքով դուրս է բերվել փլատակներից:
Ծափահարությունների ու արցունքների ֆոնին Այդաին փրկեցին փլատակներից: Հարցազրույցներից մեկում փրկարար ծառայողներից մեկը արցունքներ թափելիս հրաշք է անվանել Աիդայի փրկությունը:
Փոքրիկը տեղափոխվել է հիվանդանոց ևնրա վիճակը լավ է:
Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 114-ի:
Չնայած ամենայն հավանականությամբ, մարդիկ կան որ դեր մնացել են փլատակների տակ, սակայն Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը հայտարարել է, որ Իզմիրի երկրաշարժի զոհերի փրկարարական-որոնողական աշխատանքներն ավարտվել են: