Արարատ լեռը կլուսավորվի Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների գույներով
https://parstoday.ir/hy/news/world-i127837-Արարատ_լեռը_կլուսավորվի_Ադրբեջանի_և_Թուրքիայի_դրոշների_գույներով
Նոյեմբերի 10-ին՝ Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հիշտկի օրը՝ բոլոր հայերը, ովքեր ապրում են այն տներում, որտեղից բացվում է Թուրքիայի Աղրըդաղ լեռան տեսարանը՝ այն կտեսնեն ադրբեջանական և թուրքական դրոշների գույներով լուսավորված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 15:08 Asia/Tehran
  • Արարատ  լեռը կլուսավորվի Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների գույներով

Նոյեմբերի 10-ին՝ Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հիշտկի օրը՝ բոլոր հայերը, ովքեր ապրում են այն տներում, որտեղից բացվում է Թուրքիայի Աղրըդաղ լեռան տեսարանը՝ այն կտեսնեն ադրբեջանական և թուրքական դրոշների գույներով լուսավորված։

Այդ մասին Armenia.Az-ին ասել է՝ Թուրքիայի Աղրըի նահանգապետ Սավջը Սայանը։

Նա նշել է, որ տվյալ նախագծի իրագործմանը աջակցել են՝ Նախչըվանում գործող «GemiKaya Holdinq» ընկերությունը, և Աղրըի նահանգի գործարարները։

«Սա խոշորագույն նախագիծ է, և նրա իրագործումը մոտենում է ավարտին։ Նրանում մասնակցելու հրավիրվել են նաև արտասահմանյան մասնագետներ»,- ասել է Սայանը։

Խոսելով այդ գաղափարի ծագման մասին՝ նահանգապետն ասել է, որ այն դարձել է ադրբեջանցի եղբայրներին աջակցություն արտահայտելու ցանկություն, ովքեր Հայրենական պատերազմ են վարում Ղարաբաղում։

Սայանը հավելել է, որ Հայաստանը հավակնում է նաև թուրքական տարածքներին։

«Իմ պապերը նույնպես կռվել են հայ ավազակների հետ, և մեզ լավ ծանոթ է հայերի էությունը»,- ասել է նա։

Աղրըի նահանգապետը ընդգծել է, որ ողղ թուրք ժողովուրդը սիրում և լիովին աջակցում է իր ադրբեջանցի եղբայրներին. «Ամբողջ Թուրքիայի կողմից, Աղրըի նահանգի և անձամբ իմ կողմից ողջույններ եմ հղում ադրբեջանական ժողովրդին։ Մենք միշտ մեր եղբայրների կողքին ենք, որովհետև նրանց գործն արդար է»։

Սայանի խոսքով, Թուրքիան չէր կարող լռել Ադրբեջանի՝ Ղարաբաղի և հարակից շրջանների երկարամյա օկուպացիայի հարցում. «Մեզ համար Ղարաբաղը նույնն է, ինչ Ադրբեջանի համար։ Ադրբեջանը մեր հոգին է, որովհետև մենք՝ մի ազգ ենք, երկու պետություն։ Դա միշտ եղել և կլինի այդպես»։

Նա հավելել է, որ Թուրքիան հպարտանում է ադրբեջանական բանակի հաղթանակներով. «Մենք տոնում ենք Ադրբեջանի յուրաքանչյուր հաղթանակը։ Համոզված եմ, որ Ադրբեջանը շուտով կազատագրի իր հողերը, որովհետև նա վարում է արդար պայքար, և այդ մասին գիտի ողջ աշխարհը»։

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio