Թրամփի հակառակորդները Պորտլենդում հրկիզել են ամերիկյան դրոշը
ԱՄՆ-ում հետընտրական անկարգությունների ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները Օրեգոնի Պորտլենդ քաղաքում հրկիզել են ամերիկյան դրոշը:
Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքումչորեքշաբթի օրը տեղի են ունեցել Դոնալդ Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույցեր:
Թրամփի հակառակորդները քաղաքի դատարանի շենքի դիմաց հրկիզել են ԱՄՆ դրոշը:
Մինչ այդ, Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում լարվածության աճի ֆոնին քաղաքի կենտրոնում շուրջ 40 մարդու ձերբակալելու մասին:
Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ, Սպիտակ տան մոտ բախվել են նրա հակառակորդների հետ, հաղորդում է RashaToday լրատվական ցանցը:
Գործակալության հաղորդմամբ, բախման ժամանակ տեղի է ունեցել դանակահարություն Նշվում է, որ բախման արդյունքում տուժել է չորս մարդ:
Թրամփի դեմ ցույցերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ նա դրանից մեկ ժամ առաջ մամուլի ասուլիս էր հրավիրում Սպիտակ տանը ՝ հայտարարելով ընտրություններում հաղթանակի մասին: Թրամփը նախազգուշացրել էր հնարավոր ընտրակեղծիքների մասին և սպառնացել այդ կապակցությամբ դիմել Գերագույն դատարան:
Այս օրերին Միացյալ Նահանգներում տեղի են ունենում նախագահի թեկնածուների կողմնակիցների ու ընդդիմադիրների բողոքի ցույցերը., որոնց ընթացքում գրանցվում են բախումներ: