Քվեների հաշվելու գործընթացը կասեցնելու նպատակով, Թրամփի կողմնակիցները դիմել են ուժի
https://parstoday.ir/hy/news/world-i127869-Քվեների_հաշվելու_գործընթացը_կասեցնելու_նպատակով_Թրամփի_կողմնակիցները_դիմել_են_ուժի
ԱՄՆ-ի նախագահի կողմակիցները փոստային քվեների հաշվելու գործընթացը դադարեցնելու համար Արիզոնա և Միչիգան նահանգներում հավաքվել են քվեաթերթիկների հաշվարկման կենտրոնի առջև և փորձել են ուժի կիրառմամբ ներս մտնել այս կենտրոններ, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 08:58 Asia/Tehran

ԱՄՆ-ի նախագահի կողմակիցները փոստային քվեների հաշվելու գործընթացը դադարեցնելու համար Արիզոնա և Միչիգան նահանգներում հավաքվել են քվեաթերթիկների հաշվարկման կենտրոնի առջև և փորձել են ուժի կիրառմամբ ներս մտնել այս կենտրոններ, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց հարձակումը:

«NBC News»-ի հաղորդմամբ Արիզոնայի ընտրական վարչությունը հայտարարել է, որ վարչության ուժերը մինչև ընտրությունների քվեների հաշվարկման ավարտը շարունակելու են իրենց աշխատանքը:

Նախքան Արիզոնան, Միչիգանի Դեթրոյդ քաղաքում նույնպես գործող նախագահի կողմնակիցները հանրահավաք էին անցկացրել: Նրանք քվեների հաշվարկման դադարեցման պահանջով, հավաքվել էին քվեաթերթիկների հաշվարկման մի կենտրոնի առջև:

ԱՄՆ-ի գործող նախագահի կողմնակիցները փորձել են ուժի կիրառմամբ ներս մտնել Դեթրոյդի կենտրոն, սական անվտանգության ուժերը կասեցրել են նրանց քայլը:

Դոնալդ Թրամփը բազմիցս շեշտել է, որ ինքը հաղթելու է ընտրություններում և որ եթե ինքը չհաղթի, դա կնշանակի, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ամենավերջին արդյունքների համաձայն Ջո Բայդենը 264 էլէկտրոնային քվեներով առաջ է անցել 214 էլէկտրոնային քվեներ վաստակած Դոնալդ Թրամփից: