Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը:
Երկուստեք կարևորել են հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Զրուցակիցները խոսել են նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին:
Կանադայի վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին վերջին ահաբեկչությունների և բռնության դեպքերի կապակցությամբ: Երկրների առաջնորդները կարևորել են խոսքի ազատության և մարդու իրավունքները պաշտպանուևթյունը և հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
orakarg.com