Թրամփի կողմնակիցը սպառնացել էր զանգվածային հրաձգություն իրականացնել Լոս Անջելեսում
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է այդ երկրի նախագահի կողմնակիցներից մեկին, ով սպառնացել է զանգվածային հրաձգություն իրականացնել Լոս Անջելեսում: Այդ մասին հաղորդել է Fox News-ը:
Ըստ հաղորդման, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարել է, որ ձերբակալված անձը սպառնացել էր զանգվածային հրաձգություն կատարել 2020 թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից Ջո Բայդենի հաղթելու դեպքում:
Տղամարդը Լոս Անջելեսի բնակիչ է: Նա համացանցում սպառնացել էր զանգվածային հրաձգություն կատարել : Նախագահական ընտրություններից հետո տղամարդը ձերբակալվել է՝ նրա հոգեկան առողջությունը ստուգելու նպատակով:
Ինքնությունը դեռ չբացահայտված տղամարդու ձերբակալությունը տեղի է ունեցել այն դեպքում, երբ ԱՄՆ-ում շարունակվում են հետընտրական լարվածությունները:
Մտահոգություններ կան ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բռնությունների աճի վերաբերյալ: