Բոլիվիայի նորընտիր նախագահ. Լա Պասը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i127998-Բոլիվիայի_նորընտիր_նախագահ._Լա_Պասը_ցանկանում_է_բարելավել_հարաբերությունները_Թեհրանի_հետ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Բոլիվիայի նորընտիր նախագահ Լուիս Արեսեն հայտարարել է, որ այդ երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 09:34 Asia/Tehran
  • Բոլիվիայի նորընտիր նախագահ. Լա Պասը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Բոլիվիայի նորընտիր նախագահ Լուիս Արեսեն հայտարարել է, որ այդ երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆը Արեսեի հետ հանդիպման ժամանակ վերջինիս շնորհավորել է նախագահ ընտրվելու կապակցությամբ և ընդգծել  հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  համագործակցում է Բոլիվիայի կառավարության և ժողովրդի հետ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կիրակի առավոտյան ժամանել է Լա Պաս ՝ մասնակցելու Բոլիվիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Զարիֆին դիմավորել է Բոլիվիայի խորհրդարանի նախագահը: