Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը. Ֆրանսիայի նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i128129-Ցանկացած_երկարաժամկետ_համաձայնագիր_պետք_է_հաշվի_առնի_Հայաստանի_շահերը._Ֆրանսիայի_նախագահ
Ֆրանսիայի ղեկավարությունը Թուրքիային կոչ է անում դադարեցնել սադրանքները տարածաշրջանում և ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք վնաս կհասցնեն համաձայնագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 14:42 Asia/Tehran
  • Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի ղեկավարությունը Թուրքիային կոչ է անում դադարեցնել սադրանքները տարածաշրջանում և ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք վնաս կհասցնեն համաձայնագրին:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։ Այս մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։

<Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ղարաբաղում հրադադարի հայտարարության կետերը։ Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը», - ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ղեկավարությունը կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները տարածաշրջանում և ձեռնպահ մնալ Ղարաբաղի տարածաշրջանում որևէ գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել ապագա համաձայնագրին:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Read more: https://armeniasputnik.am/world/20201110/25264254/tsankacac-erkarajamket-hamadzaynagir-petqe-hashvi-arni-hayastani-shahery-fransiayi-naxagah.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio