«Կասպից հրեշը» 40 տարի անց դուրս բերվեց ծովից
https://parstoday.ir/hy/news/world-i128298-Կասպից_հրեշը_40_տարի_անց_դուրս_բերվեց_ծովից
Ռուսաստանը 40 տարի անց ծովից դուրս բերեց իր հսկայական էկրանոպլանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 13:28 Asia/Tehran

Ռուսաստանը 40 տարի անց ծովից դուրս բերեց իր հսկայական էկրանոպլանը:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ռուսական երկկենցաղ ինքնաթիռն անվանել է «Կասպից հրեշ»:

Աշխարհում միակ ռուսական հրթիռային «Լուն» էկրանապլանը Կասպից ծովից բուքսիրով դուրս է բերվել Դերբենտ, որտեղ կդառնա «Պատրիոտ» պարկի գլխավոր ցուցանմուշը: 34 տարի առաջ Նիժնի Նովգորոդում կառուցված «Լունը», երկարատև փորձարկումներից հետո 1991 թ.-ին փորձնական շահագործման համար հանձնվել է Կասպյան նավատորմին։ Եվ միակն է մնացել «903 նախագծով» նախատեսված 8 ապարատներից։ 

Էկրանոպլանը ծառայել է Կարմիր բանակի ռազմածովային ուժերին, և համարվում էր ՆԱՏՕ-ի  «Պոլարիս» հրթիռանետ սուզանավի գործնական պատասխանը:

550 տոննա քաշով հսկան, խորտակվել էր օդաչուի թույլ տված սխալի պատճառով՝ 1990 թվականին: