«Կասպից հրեշը» 40 տարի անց դուրս բերվեց ծովից
Ռուսաստանը 40 տարի անց ծովից դուրս բերեց իր հսկայական էկրանոպլանը:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ռուսական երկկենցաղ ինքնաթիռն անվանել է «Կասպից հրեշ»:
Աշխարհում միակ ռուսական հրթիռային «Լուն» էկրանապլանը Կասպից ծովից բուքսիրով դուրս է բերվել Դերբենտ, որտեղ կդառնա «Պատրիոտ» պարկի գլխավոր ցուցանմուշը: 34 տարի առաջ Նիժնի Նովգորոդում կառուցված «Լունը», երկարատև փորձարկումներից հետո 1991 թ.-ին փորձնական շահագործման համար հանձնվել է Կասպյան նավատորմին։ Եվ միակն է մնացել «903 նախագծով» նախատեսված 8 ապարատներից։
Էկրանոպլանը ծառայել է Կարմիր բանակի ռազմածովային ուժերին, և համարվում էր ՆԱՏՕ-ի «Պոլարիս» հրթիռանետ սուզանավի գործնական պատասխանը:
550 տոննա քաշով հսկան, խորտակվել էր օդաչուի թույլ տված սխալի պատճառով՝ 1990 թվականին: