Թրամփի կողմնակիցները ժամանելու են Վաշինգտոն՝ մասնակցելու բողոքի ցույցին
ԱՄՆ գործող նախագահ և ընտրություններում պարտված թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցները պատրաստվում են հանրահավաք անցկացնել Վաշինգտոնում:
Նրանք բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքի դեմ: Բողոքի երթը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնի կենտրոնից դեպի ԱՄՆ Գերագույն դատարան:
Չնայած նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի մասին ամերիկյան լրատվամիջոցների գնահատականին, ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչությունը հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, ինչը թույլ չի տալիս սկսել հետընտրական անցումային շրջանը:
Թրամփը պնդում է, որ ընտրություններն անցել են խախտումներով և ինքը պատրաստ չէ իշխանությունը հանձնել իր դեմոկրատ մրցակցին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայցեր է ներկայացրել ԱՄՆ մի շարք նահանգներում՝ փորձելով վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները։