Վաշինգտոնում Թրամփի կողմնակիցները բախվել են հակառասիստ բողոքարարների հետ
Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցների ցույցի ընթացքում, բախումներ են գրանցվել հակառասիստ բողոքարարների հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները երթով շարժվել են դեպի Վաշինգտոնում գտնվող Գերագույն դատարանի շենք: Մի քանի հազար հոգանոց հավաքի մասնակիցները վանկարկել են «Վերջ ընտրությունների գողությունը»:
Բողոքի ցույցերին մասնակցել են նաև ծայրահեղ աջակողմյան խմբեր, ինչպիսիք են «Հպարտ տղաները», որոնք հիմնականում զինված են:
Ցուցարարները բախվել են սևազգեստ այլ խմբի հետ, ովքեր բողոքում էին Թրամփի դեմ: Ոստիկանությունը միջամտել է՝ կանխելու բռնությունները:
Վաշինգտոնում տեղի ունեցած ցույցից հետո, Թրամփը Թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ի ընտրական համակարգը կոռումպացված է:
Սպիտակ տան խոսնակ Քելի Մաքքոնելը հայտարարել է որ ԱՄՆ նախագահի ավելի քան մեկ միլիոն կողմնակիցներ գտնվում են Վաշինգտոնում:
Լրատվական գործակալությունների հեռարձակած պատկերներում երևում է, որ Թրամփի կողմնակիցների թիվը հասնում է մի քանի հազարի: