Կարևոր. Թուրքիան նպատակ ունի զորուժ տեղակայել Ադրբեջանում
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նպատակ ունի ռազմական ուժ տեղակայել Ադրբեջանում:
Հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, որի հաստատման դեպքում, Անկարան կկարողանա զորուժ ուղարկել Ադրբեջան:
Ըստ այս հաղորդման, Արդբեջանը ողջունել է Էրդողանի այս քայլը, նշելով, որ դա անհրաժեշռ է երկու երկրների ազգային շահերի պահպանման համար:
«Ադրբեջանի Հանրապետություն» լրատվական ծառայությունը հաղորդել է, որ այս քայլն արվում է երկու երկրների ռազմավարական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Ըստ այդ համաձայնագրի, Թուրքիան 200 միլիոն լիրայի հավասար աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, իսկ Բաքուն, այդ աջակցության միջոցով, գնումներ կկատարի Թուրքիայի պաշտապանական արդյունաբերության ոլորտի ընկերություններից: