Սպիտակ տունը լքելու նախօրեին Թրամփը Չինաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանում
Դոնալդ Թրամփն իր նախագահության շրջանի ավարտի նախօրեին պատժամիջոցներ է կիրառում չինական ռազմական տասնյակ ընկերությունների նկատմամբ:
ԱՄՆ նախագահը, որը վրդովված է իր պարտության մեջ Չինաստանի դերակատարությունից, նախատեսում է 89 չինական ընկերությունների արգելել գնել ամերիկյան ապրանքներ ու տեխնոլոգիաներ և խիստ սահմանափակումներ կիրառել այդ ընկերությունների նկատմամբ:
Եթե այս ընկերությունների ցուցակը հրապարակվի, դա կբարձրացնի Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային լարվածությունը և վնաս կհասցնի Չինաստանին ավիացիոն սարքավորումներ և պահեստամասեր վաճառող ԱՄՆ ընկերություններին:
Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը ուժեղացրել է ճնշումը Չինաստանի վրա:
Թրամփը 10 օր առաջ հրամանագիր է ստորագրելլ, որով ամերիկացիներն արգելում է ներդրումներ կատարել Չինաստանի զինված ուժերին պատկանող ընկերություններում: