Թուրքիայի խորհրդարանը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i129283-Թուրքիայի_խորհրդարանը_արձագանքել_է_Լեռնային_Ղարաբաղի_վերաբերյալ_Ֆրանսիայի_Սենատի_ընդունած_բանաձևին
Թուրքիայի խորհրդարանը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2020 07:00 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին

Թուրքիայի խորհրդարանը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը:

TRT գործակալության հաղորդմամբ, Մուստաֆա Շենտոպը հայտարարել է. «Խորհրդարանը, որը Լեռնային Ղարաբաղը որպես երկիր է ճանաչում այն դեպքում, ,  երբ  նույնիսկ Հայաստանը դա չի արել,  կարող է գոյություն ունենալ միայն ֆրանսիական դիցաբանության մեջ»:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ  միջազգային ասպարեզում Ֆրանսիայի կառավարության անարդյունավետությունն աճել է՝ համաշխարհային իրողություններից հեռու  դիրքորոշումների պատճառով, և Ֆրանսիայի խորհրդարանը կորցրել է իր որակը:

«Փարիզի այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի խնդրի մի մասն է, այլ ոչ թե դրա լուծումը», - հայտարարել էէ Թուրքիայի պաշտպանության նախարար Հալուսի Աքարը:

Ֆրանսիայի Սենատը դեկտեմբերի 3-ին օրինագիծ ընդունեց, որում ընդգխծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման և վերջերս Հայաստանի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնության չեղարկման  անհրաժեշտությունը: