Չավուշօղլուն և Լավրովը կքննարկեն ԼՂ եռակողմ հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ հարցերը
https://parstoday.ir/hy/news/world-i130127-Չավուշօղլուն_և_Լավրովը_կքննարկեն_ԼՂ_եռակողմ_հայտարարության_կյանքի_կոչման_վերաբերյալ_հարցերը
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 13:46 Asia/Tehran
  • Չավուշօղլուն և Լավրովը կքննարկեն ԼՂ եռակողմ հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ հարցերը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախատեսվում է մանրամասն քննարկել հարցերը, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կյանքի կոչման հետ: Շեշտադրումը կկատարվի հավանական բախումների ռիսկի նվազեցման, երկրներին հումանիտար օգնություն ցույց տալու վրա: Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման նկատմամբ հսկողության ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեության հարցը»,- ասել է Շարապովան:

Թուրքիայի արտգործնախարարի այցի ընթացքում կքննարկվեն նաև ռուս-թուրքական երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր:

lragir.am