2021 թվականի հունվարի 1-ին ծնված երեխաները կապրեն XXII դարում
https://parstoday.ir/hy/news/world-i130477-2021_թվականի_հունվարի_1_ին_ծնված_երեխաները_կապրեն_xxii_դարում
ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը հրապարակել է 2021 թվականին երեխաների ծնելիության կանխատեսումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2021 15:59 Asia/Tehran
  • 2021 թվականի հունվարի 1-ին ծնված երեխաները կապրեն XXII դարում

ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը հրապարակել է 2021 թվականին երեխաների ծնելիության կանխատեսումը:

Վիճակագրության համաձայն, այս տարվա հունվարի 1-ին ծնված երեխաների կյանքի միջին տևողությունը կկազմի 84 տարի: Սա նշանակում է, որ 2021 թվականի առաջին օրը ծնված մարդիկ կապրեն XXII դարում:

Այս տարի առաջին երեխան ծնվել է Խաղաղ օվկիանոսի Ֆիջի արշիպելագում:

Ակնկալվում է, որ հունվարի 1-ին ամբողջ աշխարհում կծնվի 371 հազար երեխա: Նրանց կեսից ավելին կծնվի Հնդկաստանում, Չինաստանում, Նիգերիայում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Եթովպիայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Կոնգոյում և Բանգլադեշում:

Ընդհանուր առմամբ, 2021 թվականին կծնվի շուրջ 140 միլիոն երեխա, կանխատեսում են վերլուծաբանները:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio