Հռոմի Պապն իր ուղերձում խաղաղության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i130512-Հռոմի_Պապն_իր_ուղերձում_խաղաղության_կոչ_է_արել
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին հայտնվեց հանրության առջև ուրբաթ օրը` հունվարի 1-ին: Քրոնիկական հիվանդության պատճառով Ֆրանցիսկոս Պապը ստիպված էր բացակայել Ամանորի եկեղեցական ծիսակատարությունից: Նա չխոսեց իր վատառողջության մասին՝ հանդես գալով իր ավանդական ամանորյա ուղերձով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2021 14:32 Asia/Tehran
  • Հռոմի Պապն իր ուղերձում խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին հայտնվեց հանրության առջև ուրբաթ օրը` հունվարի 1-ին: Քրոնիկական հիվանդության պատճառով Ֆրանցիսկոս Պապը ստիպված էր բացակայել Ամանորի եկեղեցական ծիսակատարությունից: Նա չխոսեց իր վատառողջության մասին՝ հանդես գալով իր ավանդական ամանորյա ուղերձով:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չի կարողացել մասնակցել պատարագին հինգշաբթի և ուրբաթ առավոտյան մեջքի ստորին հատվածում ցավերի պատճառով: Նրա մոտ ախտորոշվել է ռադիկուլիտ: 2013 թ.-ին Հռոմի Պապ դառնալուց ի վեր Ֆրանցիսկոսը, որը անցյալ ամիս բոլորեց 84-րդ տարին, առաջին անգամ առողջական խնդիրներից ելնելով, չի կարողացել պատարագ մատուցել Վատիկանում: Սակայն այսօր Վատիկանի պալատի գրադարանում հանդես գալով ելույթով՝ նա որևէ հիվանդության նախանշան ցույց չտվեց: «Այսօրվա կյանքը ղեկավարվում է պատերազմով, թշնամանքով և շատ կործանարար երևույթներով: Մենք խաղաղություն ենք ուզում: Դա շնորհ է»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` հավելելով, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի արձագանքը ցույց տվեց երկրների և ժողովուրդների միջև պատասխանատվության բաշխման կարևորությունը:

Ցավալի իրադարձությունները, որոնք նշանավորեցին մարդկության ճանապարհը վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես համաճարակը, մեզ սովորեցրին, թե որքան անհրաժեշտ է հետաքրքրվել ուրիշների խնդիրներով և կիսվել նրանց հուզող հարցերով», – նշեց նա: Կեսօրվա օրհնությունը սովորաբար տրվում է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող պատուհանից, բայց այս անգամ այն տեղափոխվել է ներս՝ մարդկանց բազմությունը կանխելու և COVID-19-ի տարածումը սահմանափակելու համար: Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց Եմենում իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունը: Երկիրը ավերվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի և Իրանի հետ կապված Հութի շարժման վեցամյա հակադրման և առճակատման պատճառով: Առնվազն 22 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Ադենի օդանավակայանի վրա հարձակման արդյունքում: Հարձակումը հանգեցրել է պատասխան հարվածների կոալիցիոն ուժերի կողմից:

«Ես տխրություն և անհանգստություն եմ հայտնում Եմենում իրավիճակի հետագա սրման կապակցությամբ, որը հանգեցնում է մեծ թվով անմեղ մարդկանց մահվան»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը: «Եկեք մտածենք Եմենի սոված երեխաների մասին, որոնց հասանելի չէ կրթությունն ու բժշկությունը»:

aravot.am