2021թ. ՌԴ-ի և Թուրքիայի միջև կարող է կոնֆլիկտ սկսվել
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսն իր «10 կոնֆլիկտ, որոնց արժե հետևել 2021թ.» վերտառությամբ հոդվածում ի թիվս այլնի անդրադարձել է Մոսկվայի և Անկարայի միջև տագնապալի հակասություններին: Այս մասին տեղեկացնում է tert.am լրատվականը։
Անդրադարձում նշվում է, որ թեև Ռուսաստանն ու Թուրքիան չեն գտնվում է պատերազմական իրավիճակում, սակայն հաճախ տարբեր հակամարտությւոններում հանդես են գալիս հակադիր կողմերում, օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում, կամ էլ բախվում են Կովկասում:
Ինչ վերաբերում է այս համատեքստում Լեռնային Ղարաբաղին, ապա ըստ աղբյուրի՝ թեև ՌԴ-ն ռազմական դաշինք ունի Հայաստանի հետ, սակայն պատերազմի ժամանակ խուսափել է կողմերից մեկի օգտին միանշանական ընտրություն կատարելուց, պահպանել է չեզոքություն և ի վերջո հասել է կրակի դադարեցման՝ վերջ դնելով ռազմական գործողություններին: Թուրքիային Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել:
Եվ չնայած այս ամենին՝ Անդրկովկասում այս անգամ հաղթել են թե՛ ՌԴ-ն, թե՛ Թուրքիան: Ռուսաստանն իր խաղաղապահներին տեղակայել է տարածաշրջանում և կտրուկ ավելացրել իր ազդեցությունը, մինչդեռ Թուրքիան կարող է հայտարարել, որ էական դերակատարում է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում և օգուտ կքաղի Հայաստանով անցնելիք առևտրային միջանցքից:
Այնուհանդերձ այս կապերը չի կարելի կայուն համարել: Հարաբերությունների սառեցումը կարող է երկու կողմի համար էլ խնդիրներ ստեղծել, ըստ որում՝ միանգամից մի քանի ճակատներում:
orakarg.com