Քննարկվել է Ադրբեջան-Պակիստան ռազմական համագործակցության հարցը
Երկուշաբթի օրը, Բաքու այցելած Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մոջահեդ Անվարխանը և նրան ուղեկցող պատվիրակությունը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի հետ քննարկել են երկու երկրի ռազմական համագործակցության հետ կապված հարցեր:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահերովի հետ Մոջահեդ Անվարխանի հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջան-Պակիստան ռազմաօդային ուժերի համագործակցության ընդլայնման հարցը:
Հանդիպման ընթացքում, գոհունակություն հայտնելով Պակիստանի ռազմաօդային ուժերի բարձրագույն դպրոցում Ադրբեջանի ռազմական օդաչուների վերապատրաստման կապակցությամբ, Թահերովը կարևորել է ադրբեջանական բանակի մարտական հմտությունները բարձրացնելու համար երկու երկրների ռազմաօդային ուժերի համագործակցության ընդլայնումը, այդ թվում` ռազմական վերապատրաստման ոլորտում միջռազմական կապերը:
Անդրադառնալով Պակիստանի ուսումնական կենտրոններում Ադրբեջանի Հանրապետության ՌՕՈՒ ուղղաթիռների անձնակազմի վերապատրաստման նշանակությանը, Անվար Խանը կարևորել է այդ ոլորտում համագործակցության ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում, քննարկվել է նաև Պակիստանի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքների անցկացման հարցը: