Եվրամիությունը հակադարձել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i132418-Եվրամիությունը_հակադարձել_է_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_Մակրոնի_հայտարարությանը
Եվրամիությունն «անձնական դիրքորոշում» է համարել Իրանի հետ միջուկային բանակցություններում Սաուդյան Արաբիայի ներկայության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2021 07:18 Asia/Tehran
  • Եվրամիությունը հակադարձել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը

Եվրամիությունն «անձնական դիրքորոշում» է համարել Իրանի հետ միջուկային բանակցություններում Սաուդյան Արաբիայի ներկայության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Եվրամիության խոսնակ՝ Փիթեր Սթանոն հակադարձել է Էմանուել Մակրոնի այդ հայտարարությանը, ասելով, որ նրա խոսքերն առնչություն չունեն Եվրամիության ընդհանուր քաղաքականությունների հետ:

Կարևորելով ՀԳՀԾ-ի համաձայնության պահպանումը, միջուկային հարցի շուրջ Իրանի հետ նոր բանակցությունների մասին Սթանոն ասել է.«Եվրամիությունն իրականում միջնորդ և նախորդ համաձայնության համադրող է և այդ համաձայնությունը փոփոխելը մեր պարտականությունը չէ»:

Նա նշել է, որ ՀԳՀԾ-ում ցանկացած փոփոխություն կախված է բանակցող վեց երկրների որոշումից:

ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրամիության առաջնահերթության մասին, Եվրամիության խոսնակն ասել է.«Առաջին հերթին ձգտում ենք նպաստել համաձայնությանը ԱՄՆ-ի վերադարձին: Երկրորդ հարցն այն է, որ միջուկային համաձայնությունն ստորագրած բոլոր երկրները հարգեն հխդրա կետերը»:

Իրանն ընդգծել է, որ պատժամիջոցները չեղարկվելու և համաձայնության շրջանակում երկրի շահերն ապահովելու դեպքում, պատրաստ է վերսկսել ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների կատարումը: