ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Ղարաբաղի խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i132600-ԱՄՆ_եւ_Թուրքիայի_նախագահների_խորհրդականները_քննարկել_են_Ղարաբաղի_խնդիրը
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը քննարկել են Սիրիային, Լիբիային, Միջերկրական ծովի արեւելյան հատվածին, Կիպրոսին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 15:31 Asia/Tehran
  • ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը քննարկել են Սիրիային, Լիբիային, Միջերկրական ծովի արեւելյան հատվածին, Կիպրոսին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:

Կալինը Սալիվանին ասել է, որ համատեղ ջանքեր են  անհրաժեշտ` երկրների միջեւ առկա տարաձայնությունները լուծելու համար, ինչպիսիք են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգերի գնումը եւ Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից:

Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունն ասել է, որ Սալիվանը կարեւորում է Բայդենի վարչակազմի ցանկությունը՝ կառուցողական հարաբերությունների հարթել ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ, սակայն անդրադարձել է նաեւ տարաձայնությունների ոլորտին:

lragir.am