ՄԻԵԴ-ը դիմումներ է ստացել Հայաստանից եւ Ադրբեջանից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
2021 թվականի հունվարի 15-ին եւ փետրվարի 1-ին Դատարանը հայցեր է ստացել Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի եւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գործերով, ասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարության մեջ:
Համարելով, որ զարգացող իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է ստեղծում` Դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ ցանկացած միջոցառումներից, մասնավորապես` ռազմական գործողություններից, որոնք կարող են քաղաքացիական անձանց` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման հանգեցնել:
020 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ Դատարանը պարզաբանել էր, որ պետությունները նաեւ պարտավոր են հարգել այն մարդկանց` կոնվենցիայիով նախատեսված իրավունքները, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում, եւ նրանց, ում իրավունքները հակառակ դեպքում կարող էին ոտնահարվել:
Բացի այդ, Դատարանը բազմաթիվ հայցեր է ստացել է 39 Կանոնի համաձայն ենթադրյալ գերիների վերաբերյալ, որոնք ներկայացվել են Հայաստանի կամ Ադրբեջանի կառավարություններից, գերիների կամ գերիների հարազատների կողմից:
Ադրբեջանը հավելյալ հայտարարում է, որ «1992 թվականից ի վեր Հայաստանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում խախտումների համար, այդ թվում` հարյուր հազարավոր ադրբեջանցիների` իրենց տներից շարունակվող տեղահանման, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի եւ առանց պատշաճ քննության նրանց անհետացման, մշակութային եւ կրոնական ունեցվածքի ոչնչացման համար»: