Ռուսատսանը պատարստ է համագործակցել ՀԳՀԾ-ի անդամների հետ՝ այն պահպանելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i132690-Ռուսատսանը_պատարստ_է_համագործակցել_ՀԳՀԾ_ի_անդամների_հետ_այն_պահպանելու_նպատակով
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը պատրաստ է համագործակցել ՀԳՀԾ-ի մյուս անդամների հետ՝ միջուկային համաձայնությունը պահպանելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 06:13 Asia/Tehran
  • Ռուսատսանը պատարստ է համագործակցել ՀԳՀԾ-ի անդամների հետ՝ այն պահպանելու նպատակով

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը պատրաստ է համագործակցել ՀԳՀԾ-ի մյուս անդամների հետ՝ միջուկային համաձայնությունը պահպանելու նպատակով:

Հինգշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ:

Պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցին, Զախարովան ասել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի լիարժեք վերահսկողության տակ և այդ գործողությունները չեն անցնում Միջուկային զենքի չտարածման մասին (NPT) պայմանագրով նախատեսված շրջանակից:

2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները: