Ուլյանովը հակադարձել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բայդենի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i132980-Ուլյանովը_հակադարձել_է_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_Բայդենի_հայտարարությանը
Միջազգային կառույցներում Ռուսաստանի ներկայացուցիչը ոչ կառուցողական քայլ է բնութագրել հակաիրանական պատաժամիջոցները չեղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախապայմանը և նրա հայտարարությունն այն մասին, որ առաջին քայլը պետք է անի Իրանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2021 13:54 Asia/Tehran
  • Ուլյանովը հակադարձել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բայդենի հայտարարությանը

Միջազգային կառույցներում Ռուսաստանի ներկայացուցիչը ոչ կառուցողական քայլ է բնութագրել հակաիրանական պատաժամիջոցները չեղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախապայմանը և նրա հայտարարությունն այն մասին, որ առաջին քայլը պետք է անի Իրանը:

Հակադարձելով ՀԳՀԾ-ի մասին Բայդենի հայտարարությանը, Միխայիլ Ուլյանովն ասել է.«Բայդենը կրկնել է Սպիտակ Տան խոսնակ Ջեյն Փսակիի խոսքը, թե «գնդակն Իրանի դաշտում է» և միջուկային համաձայնության վերադառնալու համար առաջին քայլը պետք է անի Իրանը»:

CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Բայդենն ասել էր, որ ԱՄՆ-ը բանակցությունները վերսկսելու համար չի չեղարկելու պատժամիջոցները:

Հակադարձելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, Ուլյանովն ասել է.«Առաջընթացի ապահովումը հնարավոր է միայն կողմերի քայլերի համադրմամբ»: