Բրիտանական խորհրդարանի գործողությունները ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի
Բրիտանիայի խորհրդարանը, Ռուսաստանին և Չինաստանին դասելով թշնամական հարաբերություններ ունեցող երկրների շարքին, կոչ է արել այս երկրներին պաշտպանական ոլորտում ներդրման հնարավորություն չտալ:
Sputnik-ի հաղորդման համաձայն, այս մասին հաղորդել է բրիտանական The Independent օրաթերթը, հղում անելով Համայնքների (ստորին) պալատի Պաշտպանական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը չեն կարող մասնակցել կամ ներդրումներ կատարել բրիտանական պաշտպանական մատակարարման որևէ շղթայում:
Թերթը մեջբերելով կոմիտեի նախագահ Ռիչարդ Դրաքսի խոսքերը գրել է. «Պաշտպանական սարքավորումների մատակարարման ուղիներում ներդրումներն արգելվում են բոլոր երկրների կողմից, որոնք հաստատված չեն ցուցակում, ներառյալ Ռուսաստանը և Չինաստանը»:
Ըստ Պալատի պաշտպանության կոմիտեի, չինացիները ներգրաված են բրիտանական պաշտպանական ոլորտի ինը ընկերություններում, այդ թվում՝ F-35 կործանիչի համար էլեկտրոնիկա արտադրող ընկերություններում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio