Բիլ Գեյթսը հայտնել Է մարդկության առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i133634-Բիլ_Գեյթսը_հայտնել_Է_մարդկության_առջեւ_ծառացած_ամենաբարդ_խնդիրը
Ամենաբարդ խնդիրը, որը ծառացած Է մարդկության առջեւ, կլիմայական չեզոքության հասնելն Է մինչեւ 2050 թվականը: Այդ մասին ասել Է Micorosoft ընկերության հիմնադիր, բարեգործ Բիլ Գեյթսը փետրվարի 16-ին Ավստրալիայի ազգային հանրային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2021 14:25 Asia/Tehran
  •  Բիլ Գեյթսը հայտնել Է մարդկության առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրը

Ամենաբարդ խնդիրը, որը ծառացած Է մարդկության առջեւ, կլիմայական չեզոքության հասնելն Է մինչեւ 2050 թվականը: Այդ մասին ասել Է Micorosoft ընկերության հիմնադիր, բարեգործ Բիլ Գեյթսը փետրվարի 16-ին Ավստրալիայի ազգային հանրային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա ամենաբարդ խնդիրն Է (կլիմայական չեզոքության հասնելը մինչեւ 2050 թվականը), որը երբեւԷ ծառացել Է մարդկության առջեւ, որովհետեւ ֆիզիկապես աշխարհի տնտեսությունը՝ ցեմենտը, պողպատը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, այդ բոլոր սեկտորները պետք Է փոխվեն»,-ասել Է Գեյթսը:

Նա ճշտել Է, որ միայն ինովացիաների կիրառումը, դրանց մասշտաբավորումը, ինչպես նաեւ կլիմայական չեզոքությունը թույլ կտա այդ խնդիրը լուծել մինչեւ 2050 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio