ՌԴ-ում ձերբակալվել են Հյուսիսային Կովկասում ահաբեկչություն ծրագրող 19 ծայրահեղականներ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել են Հյուսիսային Կովկասի մի քանի շրջաններում ահաբեկչություն ծրագրած «Ալ-Թաքֆիր Վալ-Հիջրա» ծայրահեղական խմբավորման 19 անդամներ:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Ալ-Թաքֆիր Վալ-Հիջրա» ծայրահեղական խմբավորման 19 անդամների: Ռուսաստանի գերագույն դատարանի որոշմամբ, այս ահաբեկչական խմբավորման գործունեությունն արգելված է հայտարարվել 2010 թվականին:
«Ալ-Թաքֆիր Վալ-Հիջրա»-ն սալաֆիական-թաքֆիրական խմբավորումներից է, որի ահաբեկչական գործունեությունն սկսվել է Եգիպտոսից և այնուհետև տարածվել արևմտյան Ասիայի որոշ երկրներում:
Վերջին տարիներին, Ռուսաստանում ձերբակալվել կամ սպանվել են ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների, այդ թվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման տասնյակ անդամներ, որոնցից մի քանիսը ուղղակի կապ են պահպանել Իրաքում ու Սիրիայում գտնվող ահաբեկիչների պարագլխի հետ: