Պենտագոն.Աֆղանստանից դուրս գալը հապճեպ չի լինելու
https://parstoday.ir/hy/news/world-i133880-Պենտագոն.Աֆղանստանից_դուրս_գալը_հապճեպ_չի_լինելու
Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ-ի դաշնակիցներին հավաստիացրել է, որ Աֆղանստանից այդ երկրի զորուժի դուրս բերումը հապճեպ ու անկանոն տեղի չի ունենա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 14:09 Asia/Tehran
  • Պենտագոն.Աֆղանստանից դուրս գալը հապճեպ չի լինելու

Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ-ի դաշնակիցներին հավաստիացրել է, որ Աֆղանստանից այդ երկրի զորուժի դուրս բերումը հապճեպ ու անկանոն տեղի չի ունենա:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր ամերիկացի դաշնակիցներին ասել է,  որ ԱՄՆ-ն այս պահին քննարկում է Թալիբանի հետ կնքված պայմանագիրը, որպեսզի պարզի, թե արդյոք կողմերը հավատարի՞մ են եղել համաձայնագրին:

Ավելի վաղ, Ջո Բահդենի վարչակազմը հայտարարել է, որ Իրաքում ու Աֆղանստանում այդ երկրի զորուժի ներկայության վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել: Դոնալդ Թրամփի կառավարությունը որոշել էր Աֆղանստանից դուրս բերել այդ երկրի զորուժի մեծ մասը:

Աֆղանստանի ժողովուրդը և պաշտոնյաները, բազմիցս կոչ են արել այդ երկրից դուրս բերել օտարերկրյա զուրուժը:

2001թ., ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ուն իր դաշնակիցները ներխուժեցին Աֆղանստան: Սակայն այդ ժամանակից ի վեր, այս երկրում անապահովությունը, ահաբեկչությունն ու թմրաբիզնեսն ավելի են տարածվել: