Ռուս պաշտոնյա. Եկել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրատեսական քաղաքականության ժամանակը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ձախողված է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը:
Նա ասել է, որ Եկել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրատեսական քաղաքականության ժամանակը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ասել է, որ «Ջգանի մեխանիզմ»-ի կողմնակիցները, ովքեր հաշտվել են Իրանի նկատմամբ լիովին ձախողված ԱՄՆ-ի առավելագույն քաղաքականության հետ, պետք է իմանան, որ այժմ իրատեսական քաղաքականության և դիվանագիտության ժամանակն է»:
Ուլիանովն ասել է.«Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ-ի պահանջը լավ նշան է, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի ՀԳՀԾ-ն վերականգնվի»:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը այսօր նամակ է ներկայացրել ՄԱԿ-ին, որում չեղարկել Է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի կողմի առաջարկված «Ձգանի մեխանիզմի» ակտիվացման մասին որոշումը:
ԱՄՆ- ը ՀԳՀԾ-ի հարցով 5 + 1 և Իրանի հետ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն հայտնելով, վերջապես առաջին ազդանշանը ուղարկեց Իրանին: