Ռուս պաշտոնյա. Եկել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրատեսական քաղաքականության ժամանակը
https://parstoday.ir/hy/news/world-i133894-Ռուս_պաշտոնյա._Եկել_է_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_իրատեսական_քաղաքականության_ժամանակը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը ձախողված է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 15:13 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա. Եկել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրատեսական քաղաքականության ժամանակը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը ձախողված է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Նա ասել է, որ Եկել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրատեսական քաղաքականության ժամանակը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը ասել է, որ «Ջգանի մեխանիզմ»-ի կողմնակիցները, ովքեր հաշտվել են Իրանի նկատմամբ լիովին ձախողված ԱՄՆ-ի առավելագույն քաղաքականության հետ, պետք է իմանան, որ այժմ իրատեսական քաղաքականության և դիվանագիտության ժամանակն է»:

Ուլիանովն ասել է.«Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ-ի պահանջը  լավ նշան է, որը ցույց է տալիս, որ  ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի  ՀԳՀԾ-ն վերականգնվի»:

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը այսօր նամակ է ներկայացրել ՄԱԿ-ին, որում չեղարկել Է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի կողմի առաջարկված «Ձգանի մեխանիզմի» ակտիվացման մասին որոշումը: 

ԱՄՆ- ը ՀԳՀԾ-ի  հարցով 5 + 1 և Իրանի հետ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն հայտնելով, վերջապես առաջին ազդանշանը ուղարկեց Իրանին: