Ռուսաստան. Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համաձայնությամբ կարելի է վերականգնել ՀԳՀԾ-ն
Ըդառաջելով Թեհրան-ՄԱԳԱՏԷ համաձայնությունը, ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի ճիշտ քայլերի արդյունքում, պատեհ պայմաններ են ստեղծվել ՀԳՀԾ վերականգնելուն ուղղված ջանքերը շարունակելու համար:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Իրանում վերահսկման գործողությունները պահպանելու վերաբերյալ Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս ունի, որ դա կօգնի բարելավել իրավիճակը Իսլամական Հանրապետության և նրա միջուկային ծրագրի շուրջ, և կվերացնի Թեհրանի հետ միջուկային համաձայնության ընդդիմադիրների կողմից առաջացած լարվածությունները:
Անցած կիրակի օրը, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել կատարելապես դադարեցնել լրացուցիչ արձանագրության իրագործումը և Իրանում ՀԳՀԾ-ի շրջանակում վերահսկողությունները և միայն իրագործել NPT դաշինքի գործադրմանը հսկող մեխանիզմները: Այդ հիմամբ Իրանի իսլամական խորհրդարանում վավերացված օրենքի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ին լրացուցիչ վերահսկողության իրավունք չի վերապահվելու: