Ռուսաստան. Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համաձայնությամբ կարելի է վերականգնել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i134164-Ռուսաստան._Իրանի_և_ՄԱԳԱՏԷ_ի_համաձայնությամբ_կարելի_է_վերականգնել_ՀԳՀԾ_ն
Ըդառաջելով Թեհրան-ՄԱԳԱՏԷ համաձայնությունը, ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի ճիշտ քայլերի արդյունքում, պատեհ պայմաններ են ստեղծվել ՀԳՀԾ վերականգնելուն ուղղված ջանքերը շարունակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2021 08:20 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համաձայնությամբ կարելի է վերականգնել ՀԳՀԾ-ն

Ըդառաջելով Թեհրան-ՄԱԳԱՏԷ համաձայնությունը, ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի ճիշտ քայլերի արդյունքում, պատեհ պայմաններ են ստեղծվել ՀԳՀԾ վերականգնելուն ուղղված ջանքերը շարունակելու համար:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Իրանում վերահսկման գործողությունները պահպանելու վերաբերյալ Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները  և հույս ունի, որ դա կօգնի բարելավել իրավիճակը Իսլամական Հանրապետության և նրա միջուկային ծրագրի շուրջ,  և կվերացնի Թեհրանի հետ միջուկային համաձայնության ընդդիմադիրների կողմից առաջացած լարվածությունները:

Անցած կիրակի օրը, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել կատարելապես դադարեցնել լրացուցիչ արձանագրության իրագործումը և Իրանում ՀԳՀԾ-ի շրջանակում վերահսկողությունները և միայն իրագործել NPT դաշինքի գործադրմանը հսկող մեխանիզմները: Այդ հիմամբ Իրանի իսլամական խորհրդարանում վավերացված օրենքի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ին լրացուցիչ  վերահսկողության իրավունք չի վերապահվելու: