Եվրոեռյակի արձագանքն Իրանի կողմից Լրացուցիչ արձանագրության իրագործման կասեցմանը
Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, երեքշաբթի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մտահոգություն հայտնելով Իրանի կողմից Լրացուցիչ արձանագրության գործադրումը կասեցնելու կապակցությամբ:
Եվրոեռյակը հայտարարության մեջ ողջունել է ստուգումները շարունակելու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի և Թեհրանի միջև կնքված վերջին համաձայնությունը:
Առանց անդրադառնալու ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի խախտմանը, Եվրոեռյակը հայտարարել է. «Իրանի գործողությունները խախտում են ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների մեծ մասը և էապես նվազեցնում ՄԱԳԱՏԷ-ի կողմից երաշխքային համաձայնության շրջանակներում իրականացվող վերահսկողությունտը»:
ՀԳՀԾ-ի անդամ երեք երկրները նշել են, որ Իրանի որոշումը վտանգավոր է և սահմանափակում է գործակալության հասանելիությունը միջուկային համալիրներին և Իրանի երաշխիքների վերաբերյալ տեղեկատվությանը:
Եվրոեռյակն առանց անդրադառնալու միջուկային համաձայնագրով ստանձնած սեփական պարտավորությունների խախտմանն Իրանին կոչ է արել դադարեցնել բոլոր քայլերը, որոնք վնասում են թափանցիկությանը և լիարժեք համագործակցութուն ծավալել ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Փետրվարի 23-ին, իսլամական խորհրդարանում հաստատված. «Պատժամիջոցների չեղարակման մասին» օրենքի համաձայն, Իրանի կառավարությունը դադարեցրեց ՀԳՀԾ-ի շրջանակում Լրացուցիչ արձանագրությունների կամավոր իրագործումը: