Լավրովն ընդգծել է Իրանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում Մոսկվայի դիրքորոշմանը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Մենք գնում ենք դեպի Իրանի հետ բազմակողմանի համագործակցության»:
Երկուշաբթի օրը, արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Թեհրանի հետ Մոսկվայի հարաբերությունները շատ բարեկամական են և ընդլայնվում են տարբեր բնագավառներում»,
Լավրովի խոսքերով. «Մենք զարգացնում ենք Իրանի հետ երկկողմ համագործակցությունը, սակայն պատժամիջոցները վնաս են ահսցրել այդ համագործակցության կառուցվածքին»:
Նա հավելել է. «Ռուսաստանը և Իրանը առևտրային փոխանակումներն իրականացնում են ազգային արժույթներով: Մենք փորձում ենք օգտագործել դոլարից անկախ ֆինանսական համակարգ»:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած այցին, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ գործակալության և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարևոր է: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձև ներկայացնելու մտադրության մասին, ինչից հետո Իրանը հայտարարել է, որ կհրաժարվի պաշտոնապես հանդիպել ամերիկյան կողմի հետ: