Ուլյանով. Հակաիրանական անհեթեթ բանաձևերի ընդունումը կբարդացնի ՀԳՀԾ-ի վերականգնումը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչն իր թվիթերյան միկրոբլոգում նշել է.«ՄԱԳԱՏԷ-ին հակաիրանական բանաձև ներկայացնելու մասին Եվրոպական եռյակը ներկայացնող Գերմանիայի,Ֆրանսիայի ու Բրիտանիայի որոշումն անհեթեթություն է»:
Միխայիլ Ուլյանովն այսօր իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է.«Ռիսկային քաղաքական քայլ, ինչը նշանակում է, որ այդ անհեթեթ բանաձևի ընդունումը կարող է խարխլել ՀԳՀԾ-ի վերականգնման հեռանկարներն այն ժամանակ, երբ դրա իրականացումն այդքան հնարավոր է դարձել»:
Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը տեղեկացրել է, որ ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրները մտադիր են Իրանի վերաբերյալ քննադատական բանաձև ներկայացնել ՄԱԳԱՏԷ-ին:
Եվս մեկ անգամ կարևորելով ՀԳՀԾ-ի պահպանմանն ու վերականգնմանն աջակցելու ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի անդամների պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը, Ուլյանովն ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի անդամներին լուրջ մարտահրավեր է սպասվում առաջիկա նիստում»: