Պակիստանի բանակի ԳՇ պետը խորհրդակցել է ադրբեջանցի պաշտոնատարների հետ
Պակիստանի բանակի գլխավորտբի պետ գեներալ Նամբիմե Ռազան, Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների տնտեսական և ռազմական հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Իրանի ռադիոհերուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, գլխավորելով մի պատվիրակություն, Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետը մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի պաշտպանության նախարարի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: հանդիպումների ըթնացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության հետ կապված հարցեր:
Գեներալ Նամբիմե Ռազաի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Մենք Քաշմիրի հարցով աջակցել ենք Պակիստանին, իսկ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում Պակիստանն աջակցել է Ադրբեջանին: Սա վկայում է իրական բարեկամության մասին:
Ալիևը հավելել է. «Պակիստանն աշխարհի մի քանի երկրներից է, որը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի և չի ճանաչել այդ երկիրը, ինչը մեզ համար գնահատելի է:
Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետը շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքների ազատագրման կապակցությամբ. այդ երկրի փորձագետների պատրաստակամությունն է հայտնել մասնակցել պատերազմական տարածքների ականազերծման աշխատանքներին և նշել, որ երկու երկրներն ունեն ռազմական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հնարավորություն: