ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունն ավիաշինության բնագավառում. ԵԱՏՀ
https://parstoday.ir/hy/news/world-i136230-ԵԱՏՄ_ի_երկրները_մտադիր_են_զարգացնել_համագործակցությունն_ավիաշինության_բնագավառում._ԵԱՏՀ
Կոոպերացիայի զարգացումը ավիաշինական ճյուղում դիտվում Է որպես գերակա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 14:51 Asia/Tehran
  •  ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունն ավիաշինության բնագավառում. ԵԱՏՀ

Կոոպերացիայի զարգացումը ավիաշինական ճյուղում դիտվում Է որպես գերակա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում:

Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողվի (ԵԱՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵԱՏՄ-ի համար առանձնապես նշանակալից ուղղություն Է ճանաչվել կոոպերացումն ավիաշինության բնագավառում: Արդյունքը կարող Է դառնալ սեփական արտադրանքի ստեղծումը, որն ապագայում ունակ լինի մրցակցելու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համաշխարհային արտադրողաների հետ»,- նշել Է ԵԱՏՀ-ի նախարարը «ՍԲ: Բելառուս սեգոդնյա» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 19-ին:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի ներկայացուցչի խոսքով՝ ավիաշինության բնագավառում համատեղ նախագծերը կնպաստեն ԵԱՏՄ-ի՝ սեւ եւ գունավոր մետաղների արտադրության կարողությունների բեռնմանը, պահանջված կլինի միկրոԷլեկտրոնիկայի, սարքաշինության եւ հաստոցաշինության արտադրանքը: Ամբողջությամբ վերցված, ասել Է Քամալյանը, Եվրասիական տնետսական հանձնաժողովը ԵԱՏՄ-ի պետությունների հետ համատեղ ծավալել Է «գերակա ճյուղերում՝ մեքենաշինության, Էլեկտրասաքավորումների արտադրության, ավտոմոբիլաշինության, մետաղագործական արատդրության, թեթեւ արդյունաբերության բնագավառումներում կոոպգերացիոն կապերի զարգացման համալիր աշխատանք» Նախարարը հայտնել Է, որ ներկայումս ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով պատարստվում Է ընդունման փաստաթուղթ արդյունաբերական համագործակցության ռազմավարության մասին:

«Գլխավոր խնդիրը, որի լուծմամբ մենք պետք Է զբաղվենք, ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության բարձրացումն Է տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակ անցելու միջոցով՝ արդյունաբերական կոոպերացման, ինչպես նաեւ ինովացիոն զարգացման եւ արդյունաբերության թվային կերպափոխման խթանման շրջանակներում»,- նշել Է ԵԱՏՀ-ի նախարարը:

ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio