Լավրովն ընդգծել է դոլարը ֆինանսական համակարգից հանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i136432-Լավրովն_ընդգծել_է_դոլարը_ֆինանսական_համակարգից_հանելու_անհրաժեշտությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է առևտրային գործարքներում դոլարի փոխարեն դրամական այլ միավորների օգտագործման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2021 12:23 Asia/Tehran
  • Լավրովն ընդգծել է դոլարը  ֆինանսական համակարգից հանելու  անհրաժեշտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է առևտրային գործարքներում դոլարի փոխարեն դրամական այլ միավորների օգտագործման անհրաժեշտությունը:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն,  Սերգեյ Լավրովը  շեշտելով դոլարի փոխարեն դրամական այլ միավորների օգտագործման անհրաժեշտությունն ասել է.«Դա կնվազեցնի ԱՄՆ պատժամիջոցների ռիսկերը»:

Լավրովը հավելել է. «Մենք պետք է կարողանանք հեռու մնալ արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգից»:

«Մոսկվան և Պեկինը պետք է ավելացնեն և ամրապնդեն իրենց անկախությունը արևմտյան տեխնոլոգիաներից», - ասել է նա:

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը փետրվարին հայտարարել էր, որ արտարժութային գործարքներում դոլարի և եվրոյի  բաժինը նվազում է:

Չինաստանը Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերն է: 2019-ին երկկողմ առևտրի ծավալը հասել է 100 միլիարդ դոլարի, իսկ 2024 թ. կավելանա մինչև 200 միլիարդ դոլար: