Չավուշօղլու-Բլինքեն առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում
https://parstoday.ir/hy/news/world-i136604-Չավուշօղլու_Բլինքեն_առաջին_հանդիպումը_տեղի_է_ունեցել_Բրյուսելում
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սա Բլինքենի առաջին հանդիպումն է Թուրքիայի արտգործնախարարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 12:59 Asia/Tehran
  • Չավուշօղլու-Բլինքեն առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սա Բլինքենի առաջին հանդիպումն է Թուրքիայի արտգործնախարարի հետ:

Կողմերը քննարկել են  երկկողմ հարաբերություննների զարգացմանն առնչվող և միջազգային մի շարք հարցեր: 

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլուն և Բլիքենն ընդգծել են ՆԱՏՕ-ում դաշնակցային հարաբերությունների նշանակությունը: 

Բլինքենը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին, որ Թուրքիան նրան առաջարկել է Ստամբուլում հանդիպում կազմակերպել՝  Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրականի հարցերի շուրջ: Չավուշօղլուն կրկնել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  և «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպությունների» հետ կապված Անկարայի պահանջներն ԱՄՆ-ից:

Նրանք քննարկել են նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը:

ermenihaber.am