Տայվանի արեւելքում մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից
https://parstoday.ir/hy/news/world-i137306-Տայվանի_արեւելքում_մարդատար_գնացքը_դուրս_Է_ընկել_ռելսերից
Տայվանում ռելսերից դուրս ընկած գնացքի առնվան 36 ուղեւորներ կյանքի նշաններ ցույց չեն տալիս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 08:29 Asia/Tehran
  • Տայվանի արեւելքում մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից

Տայվանում ռելսերից դուրս ընկած գնացքի առնվան 36 ուղեւորներ կյանքի նշաններ ցույց չեն տալիս:

Այդ մասին հաղորդել Է «Պինգո ժիբաո» թերթը՝ վկայակոչելով փրկարարներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տվյալաներով՝ վթարի հետեւանքով այս ժամին հոսպիտալացվել Է առնվազն 61 մարդ: Ավելի վաղ կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել Է, որ առնվազն չորս մարդ Է զոհվել, 27-ը՝ վիրավորվել:

Taroko Express գնացքն ապրիլի 2-ին լեռնային թունելից դուրս գալիս դուրս Է ընկել ռելսերից Հուալյանի գավառի տարածքում: Ութ վագոնից բաղկացած շարժակազմը Սինբեյ հյուսիսային քաղաքից մեկնում Էր Թայդուն հարավ - արեւելյան գավառ եւ փոխադրում Էր շուրջ 350 ուղեւոր: Առկա տեղեկություններով՝ երկրորդ եւ երրորդ վագոնները դուրս են ընկել ռելսերից, իսկ հաջորդները դեֆորմացվել են թունելի ներսում պատին ստացած հարվածից: Փրկարարներն այս ժամին ուղեւորներին տարահանել են առաջին չորս վագոններից:

Ամենից շատ տուժածները վերջին վագոններում են, որոնք մնացել են թունելում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել Է բախումն ինժեներական ավտոմոբիլի հետ, որը «վատ Է կայանված եղել» եւ, ենթադրաբար, թեքությունից սահել Է դեպի երկաթուղի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio